Կաննի փառատոնում սկանդալային վարք դրսեւորած ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը հայտարարել է, թե մտադիր է ֆիլմ նկարել քրիստոնեական եկեղեցիների մասին պոռնոյի լեզվով:
Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում անել դա, ֆոն Տրիերը պատասխանել է. «Դա շատ հեշտ է: Այնտեղ շատ փիլիսոփայական մտորումներ եւ ամեն տեսակի հիմարություններ կլինեն: Ապա հերոսները կսկսեն Բախին եւ քրիստոնեությունը համեմատել սեքսի հետ»:
«Իմ հաջորդ ֆիլմում ես պատրաստվում եմ հետազոտել տարբերությունները կաթոլիկության եւ ուղղափառության միջեւ»,- ասել է նա «Իզվեստիային» տված հարցազրույցում:
Նշենք, որ նախորդ շաբաթ Լարս ֆոն Տրիերը Կաննի կինոփառատոնում սկանդալային արտահայտություններ էր արել հրեաների հասցեին, ինչից հետո ստիպված էր լքել կինոփառատոնը:




























