Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիին ՆԱՏՕ-ի օդուժի հասցրած հարվածների արդյունքում 3 մարդ զոհվել, եւս 150-ը վիրավորվել է: Ըստ СNN-ի` ՆԱՏՕ-ի օդանավերը մայիսի 24-ի գիշերն ավելի քան տասնյակ հարված են հասցրել Տրիպոլիի կենտրոնական շրջաններին: Ռմբակոծությունը շարունակվել է մոտ 20 րոպե:

ՆԱՏՕ-ի օդուժը շարունակում է հարվածել այն շրջաններին, որտեղ տեղակայված է Քադաֆիի նստավայրը, նշում է  BBC-ին: