Միսուրատա նավահանգստի համար մարտերի ընթացքում Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի զինվորները բռնաբարել են ավելի քան 1000 կանանց, գրում է Բահրեյնի Sunday times թերթը: Որպես օրինակ թերթը բերում է Քադաֆիի զինվորներից 17-ամյա Վալիդ Աբու Բարքի պատմությունը: Նա որոշել է ծառայել բանակում, քանի որ խոստացել են վճարել 200 հազար դինար:
Հրամանատարը Վալիդ Աբու Բարքին հրամայել է բռնաբարել 4 քույրերի, ովքեր ապրում էին քաղաքի այդ թաղամասում: Աբու Բարքը կատարել է հրամանը:
Նա բացառություն չի եղել, պնդում է Միսրատայում գինեկոլոգ աշխատող Իսմայիլ Ֆոտիան: Նրա գնահատականներով, Միսրատայում ռազմական գործողությունների ժամանակ զինվորները բռնաբարել են ավելի քան հազար կնոջ, ոմանց` բազմաթիվ անգամ: Որոշ զինվորներ նկարահանել են իրենց գործողությունները բջջային հեռախոսներով, պարտադրելով, որ բռնաբարությունից առաջ կանայք ասեն իրենց անունները:
Ապստամբները պնդում են, որ շատ այդպիսի հեռախոսներ են հայտնաբերել Քադաֆիի սպանված ու վիրավոր զինվորների մոտ: Որոշ զինվորներ, սակայն, ամաչել են իրենց արածի համար եւ ամուսնության առաջարկ են արել իրենց զոհերին:




























