Հայաստանի արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում նախկինում 6 անգամ ազատազրկման դատապարտված Մխիթար Վարդանյանը (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով 8 տարի ազատազրկման դատապարտված) մայիսի 22-ին, ժամը 17:10-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Դիակի զննությամբ հայտնաբերվել է գրություն, որով դատապարտյալը խնդրել է իր արարքի համար չմեղադրել այլ անձանց, հայտնում է ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը:
Նա ընդգծել է, որ ըստ ընդունված կարգի` քրեակատարողական հիմնարկներում յուրաքանչյուր ինքնասպանության փաստով քրեական գործ է հարուցվում` մարդուն ինքասպանության հասցնելու հնարավոր վարկածները ստուգելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է:




























