«Ժամանակ»-ը 2011 թվականի մայիսի 6-ին տեղեկացրել էր, որ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) «Գայդ»  թիկնապահին: Թերթին երեկ հաջողվել է պարզել, որ անցյալ շաբաթավերջին ԱԱԾ աշխատակիցները Երեւանում հայտնաբերել են Արմեն Սարգսյանի կողմից ապօրինի ճանապարհով ձեռք բերված Bentley եւ Mercedes G class ավտոմեքենաներ։ «Ընդ որում, հետաքրքրական է, որ Bentley ավտոմեքենան պատկանում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Ղազարյանի հորեղբոր որդուն՝ Էդիկ Ղազարյանին:

ԱԱԾ աշխատակիցները պարզել են, որ ավտոմեքենաները ոչ միայն մաքսանենգ ճանապարհով են հասցվել Հայաստան, այլեւ դրանք գողացված են եղել Եվրոպայի տարբեր երկրներում»,-տեղեկացնում է թերթը։