Չիլիի հյուսիսում ավտոբուսի վթարի հետեւանքով 7 մարդ մահացել եւ 15 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Չիլիի «Cooperativa» ռադիոկայանը:

Պատահարը տեղի է ունեցել մայիսի 23-ի երեկոյան. B-475 մայրուղու վրա` Անտոֆագաստ քաղաքից 150 կմ հարավ-արեւելք:

MCI մակնիշի ավտոբուսը, որը տեղափոխում էր շուրջ 50 հանքագործների Բարիկ Սալդիվար պղնձի հանքավայր, բարձր արագությամբ սլանալով դուրս է թռել ճանապարհից եւ շրջվել:

Ըստ նախնական վարկածի` ավտոբուսի արգելակները խափանվել են ասֆալտի վրա տեղացած անձրեւից հետո: Դեպքի վայրում աշխատում են մասնագետներ, ովքեր կպարզեն ճանապարհատրանսպորտային պատահարի ստույգ պատճառները: