Թուրքիան օրինական է ճանաչել Լիբիայի անցումային ազգային խորհուրդը` ստեղծված Մուամար Քադաֆիի հակառակորդների կողմից:
Խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե անցումային խորհուրդը «Լիբիայի ժողովրդի օրինական եւ վստահության արժանի ներկայացուցիչ է»:
«Օրինական, բայց ոչ միակը»,- հավելել է նա, հաղորդում է Reuters-ը:
Թուրքիայի ԱԳ նախարարը կոչ է արել Քադաֆիին լքել իշխանությունները եւ աջակցել է ՆԱՏՕ-ին գործողություններին:




























