Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) երեկ` մայիսի 23-ին, տեղի է ունեցել ծեծով ուղեկցված վիճաբանություն, որի մասնակիցները հայտնվել են ոստիկանությունում: NEWS.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ մայիսի 23-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում ՀՊՃՀ-ի երկրորդ մասնաշենքի բակում նշված համալսարանի երկորդ կուրսի ուսանողներ` 18-ամյա Հակոբ Ս-ն եւ 19-ամյա Դավիթ Ջ-ն անհիմն վիճաբանել, քաշքշել եւ ծեծի են ենթարկել միմյանց: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 23-ին, ժամը 22:00-ին ծեծի մասնակիցները ներկայացել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ ըստ լուրերի, կռիվը բռնկվել է ՀՊՃՀ ճարտարապետության ֆակուլտետի ուսանողների միջեւ` դիպլոմային աշխատանքի պաշտպանության ընթացքում ծագած վեճից: Տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց` կռվի մասնակիցները կրակել են միմյանց վրա:
Ոստիկանության լրատվական բաժնում, սակայն, հերքեցին կրակոցների մասին տեղեկությունները:




























