ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավտոմեքենան լռվել է Դուբլինում ամերիկյան դեսպանատան դարպասների մոտ:
8 տոննա քաշով զրահապատ «Կադիլակը», որին նաեւ «Գազան» են անվանում, չի կարողացել անցնել դիվանագիտական ներկայացուցչության դարպասներով: Բարաք Օբաման, ով կնոջ հետ գտնվել է մեքենայում, ստիպված է եղել տեղափոխվել այլ մեքենա եւ շարունակել ուղեւորությունը:




























