Չինաստանը աջակցություն է հայտնել ԱՄՀ ղեկավարի պաշտոնում Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդի թեկնածությանը, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Իտալիայից, Գերմանիայից եւ եվրոպական այլ պետություններից հետո, անցած շաբաթ նրա թեկնածությանը սատարել էր նաեւ Մեծ Բրիտանիան։
Արժույթի միջազգային հիմնադրամը մայիսի 23-ից սկսել է անդամ երկրներից հիմնադրամի նոր ղեկավարի պաշտոնի թեկնածություններ ընդունել։ ԱՄՀ-ն հույս ունի, որ տնօրեն-ղեկավարին կընտրեն մինչեւ հունիսի 30-ը։
ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը պաշտոնը լքելու որոշում էր կայացրել, երբ սպասուհուն բռնաբարելու մեղադրանքով մայիսի 14-ին ձերբակալվել էր Նյու Յորքի օդանավակայանում։ Նյու Յորքի նահանգի Գերագույն դատարանը համաձայնել էր 1 մլն դոլար գրավի դիմաց ազատ արձակել Ստորս-Կանին եւ նրան տնային կալանքի ենթարկել։ Դատական հաջորդ լսումը նշանակված է հունիսի 6-ին։ Ստորս-կանը պաշտոնաթող էր եղել մայիսի 19-ին։



























