Կոռնելի համալսարանի գիտնականները հրապարակել են կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության վերաբերյալ առաջին համալիր հետազոտությունը: Նրանք վերլուծել են կորոնավիրուսի մասին 38 մլն հրապարակում՝ պարզելու համար, թե ինչպես եւ ինչ քանակով են հիվանդության մասին տվյալները հայտնվել թերթերում, ամսագրերում եւ օնլայն մեդիայում, գրում է Forbes-ը:
Հետազոտողները պարզել են, որ վերլուծված բոլոր հոդվածներից ապատեղեկատվություն է պարունակել 1,1 մլն հրապարակում՝ ընդհանուր թվի գրեթե 3 տոկոսը: Հոդվածների 38 տոկոսում հիշատակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը: Դրանից գիտնականները եզրակացրել են, որ Թրամփը «կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության գլխավոր դրայվերն» է:
Հոդվածների գրեթե 47 տոկոսը նվիրված է եղել Բիլ Գեյթսին, չինական կորոնավիրուսին, ուհանյան լաբորատորիային, 5G տեխնոլոգիաներին եւ այլն: Թեմաների շրջանում ամենից շատ ճանաչվածություն է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ «հրաշք դեղամիջոցը», որի մասին հիշատակվել է ավելի քան 295 000 հրապարակումներում:
Հետազոտողները նշում են, որ անգլիալեզու մամուլում կորոնավիրուսի դեմ «դեղամիջոցի» մասին հիշատակվել է Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, ով առաջարկել է պայքարել հիվանդության դեմ հիդրօքսիքլորոքինով եւ սպիտակեցման միջոցով:





























