ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բարձրաստիճան խորհրդական եւ վստահված օգնական Հոուփ Հիքսի կորոնավիրուսով վարակվելուց հետո լինելու է կարանտինի մեջ, հայտնում է Reuters-ը։ Հիքսը պարբերաբար ճանապարհորդում էր ԱՄՆ նախագահի հետ եւ մյուս ավագ խորհրդականների հետ նրան ուղեկցել է Օհայո նախագահական դեբատների եւ Մինեսոթա հանրահավաքի։
«Հոուփ Հիքսը, որն այդքան շատ է աշխատել, անգամ առանց ոչ մեծ ընդմիջումների, վարակվել է Covid 19-ով։ Սարսափելի է։ Առաջին տիկինը եւ ես սպասում ենք մեր թեստերի արդյունքներին։ Այդ ընթացքում մենք կսկսենք մեր կարանտինի գործընթացը»,- նշել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ինքն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման թեստ են հանձնել եւ արդյունքներն ավելի ուշ կիմանան։





























