Նկարիչ Դելֆինա Բոելը, որը 7 տարի դատարանում պայքարում էր Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ Երկրորդի դուստր ճանաչվելու համար, շահել է արքայադստեր տիտղոսի իրավունքը, հայտնում է The Guardian-ը։
Բրյուսելում Վերաքննիչ դատարանը որոշել է, որ 52-ամյա Բոելն իրավունք ունի կրելու իր հոր թագավորական ազգանունը։
Նրա իրավաբանը Het Nieuwsblad պարբերականին հայտնել է, որ Դելֆինան հիմա ստացել է Սաքսեն-Քոբուրգ-Գոթացի ազգանունը։ Ընդ որում՝ նրա որդին եւ դուստրը նույնպես արժանացել են Բելգիային արքայազնի ու արքայադստեր տիտղոսների։
Բելգիայի 86-ամյա թագավոր Ալբերտ Երկրորդը 2013 թվականին գահից հրաժարվել էր մասամբ իր հայրության վերաբերյալ Բոելի հայտարարությունների պատճառով, որից հետո դատարանը պարտավորեցրել էր ԴՆԹ թեստ հանձնել։
Պարզվել է, որ Բոելը թագավորի դուստրն է, որը ծնվել էր բարոնուհի Սիբիլ դե Սելիս Լոնգշանի հետ արտաամուսնական կապից։
Նա դատավարություն էր սկսել 2013 թվականի հունիսին։





























