Ավստրալիան եւ Նոր Զելանդիան ուրբաթ հայտարարել են ճանապարհորդությունների համար իրենց սահմանների մասնակի բացման մասին, հաղորդում է Associated Press-ը:
Ավստրալիայի տրանսպորտի նախարար Մայքլ Մաքքորմաքի խոսքով` ուղեւորները հոկտեմբերի 16-ից կկարողանան թռչել ավստրալիական Սիդնեյ եւ Դարվին քաղաքներ առանց կարանտինային պայմանների, եթե նրանք առնվազն երկու շաբաթ անցկացրել են Նոր Զելանդիայի այն շրջաններում, որոնք COVID-19-ի էպիկենտրոն չեն համարվում:
Նա նշել է, որ Ավստրալիայի իշխանությունները եզրակացրել են, որ Նոր Զելանդիան փոքր ռիսկ է ներկայացնում կորոնավիրուսի տարածման առումով:
Ընդ որում, Նոր Զելանդիան կշարունակի պահանջել ավստրալացի ճանապարհորդներից ժամանելուց հետո երկու շաբաթ կարանտինում գտնվել հյուրանոցներում:





























