Ռուսաստանն ակնկալում է, որ ԱՄՆ-ը կդադարի խափանել միջազգային հանրության ջանքերը, որոնք ուղղված են տիեզերական տարածքում սպառազինությունների մրցավազքը կանխելուն: Այս մասին ասվում է ուրբաթ օրը տարածված ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով ենք, որ Վաշինգտոնում կգերակշռի ողջամտությունը, եւ ԱՄՆ-ը կմիանա միջազգային հանրության ջանքերին ու չի խափանի դրանք՝ նետելով այս կամ այն անավարտ նախաձեռնությունը, ինչպիսին է, օրինակ, տիեզերքում «պատասխանատու վարքի» որոշակի չափանիշների մշակումը»,- ասվում է մեկնաբանության մեջ:

ԱԳՆ-ում ընդգծել են, որ Մոսկվան կշարունակի ակտիվ աշխատանքը`ուղղված այս ոլորտում կոնկրետ արդյունքներ ստանալուն: