Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սթոլթենբերգը երկուշաբթի կայցելի Անկարա, իսկ երեքշաբթի բանակցություններ կվարի Աթենքում:

Թուրքիա կատարած այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

Աթենքում Սթոլթենբերգը կհանդիպի վարչապետի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ:

Նախօրեին ՆԱՏՕ-ն հայտարարել էր Միջերկրական ծովի արեւելքում լարվածության սրման դեպքում Թուրքիայի եւ Հունաստանի զինված ուժերի սահմանազատման մեխանիզմ ստեղծելու մասին: