Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները չպետք է «սառցե դարաշրջան» ընկնեն` բլոգեր Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, ընդհանուր շահերից է բխում պարզել այս միջադեպի հանգամանքները` առանց վաղաժամ մեղադրանքների, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիկին:

Նա շեշտել է, որ «Ռուսաստանը կարեւոր գործընկեր է եվրոպական ընդհանուր տանը եւ կմնա այդպիսին»:

«Եվրոպայում կայուն խաղաղություն կլինի միայն Ռուսաստանի հետ, այլ ոչ թե դրա դեմ»,- հայտարարել է խորհրդարանականը: