ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները բացասական են: Այս մասին հայտնի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` կորոնավիրուսով վարակվելու մասին հայտարարումից մի քանի ժամ անց հայտնել է են Փենսի մամուլի ծառայությունում, փոխանցում է Reuters-ը:
61-ամյա Փենսը չորեքշաբթի Յուտա նահանգում բանավիճելու է իր դեմոկրատ հակառակորդ Քամալա Հարիսի հետ:
Աղբյուրը նախագահի բանավեճի հանձնաժողովում հայտնել է, որ Դոնալդ Թրամփի վարակման կապակցությամբ բանավեճերի անցկացումը վերանայելու մտադրություն չկա:
«Փոխնախագահ Փենսը եւ Երկրորդ տիկինն այսօր առավոտյան ստացել են COVID-19 թեստի բացասական արդյունքները: Փոխնախագահ Փենսն առողջ է եւ շուտափույթ ապաքինում է մաղթում Թրամփին»,- Twitter-ում գրել է նրա խոսնակ Դեվին Օ'Մալին:
Փենսը կարանտինի կարիք չունի, քանի որ համարվում է, որ նա շփման մեջ չի եղել վարակվածներից ոչ մեկի, այդ թվում` Թրամփի հետ, ասվում է Փենսի բժիշկ Զես Շոնոյի հայտարարության մեջ:
«Փոխնախագահ Փենսն առողջ է եւ կարող է զբաղվել իր սովորական գործերով»,- ասել է բժիշկը:
Փենսը, ում վերջին անգամ տեսել էին ԱՄՆ նախագահի կողքին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսին, կստանձնի նախագահի պաշտոնակատարի պաշտոնը, եթե Թրամփը բուժման ընթացքում անաշխատունակ լինի: Միացյալ Նահանգների ողջ պատմության ընթացքում դա տեղի է ունեցել ընդամենը երեք անգամ:





























