Սպիտակ տան մամուլի խոսնակ Քայլի Մաքենանին Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Սպիտակ տան բժիշկ Շոն Քոնլիի հայտարարությունը, որը հայտնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնազգացողության մասին:
«Այսօր կեսօրին, Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոնի եւ Զոնս Հոփքինսի համալսարանի մասնագետների հետ խորհրդակցությունից հետո, ես խորհուրդ տվեցի նախագահին տեղափոխել Ուոլտեր Ռիդի ազգային ռազմաբժշկական կենտրոն` հետագա զննումներ համար: Այս երեկո ես ուրախ եմ հայտնել, որ նախագահը շատ լավ է իրեն զգում: Նա լրացուցիչ թթվածնի կարիք չունի, սակայն մասնագետների հետ խորհրդակցության ժամանակ մենք ընտրեցինք «Ռեմեդիսիվիր» դեղամիջոցով թերապիան: Նա ընդունել է իր առաջին դեղաչափը եւ հանգիստ հանգստանում է»,- նշվում է փաստաթղթում:
An update from President @realDonaldTrump’s physician: pic.twitter.com/8xzB8FShkd
— Kayleigh McEnany (@PressSec) October 3, 2020





























