Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը 30 օրով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտնում է WAFA-ն:

Աբասը ստորագրել է նախագահի հրամանագիրը` արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու մասին, որն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 3-ից:

Սա Աբասի` արտակարգ դրության երկարաձգման մասին վեցերորդ նախագահական հրամանագիրն է մարտի 5-ից ի վեր, երբ Բեթղեհեմում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը:

Այս քայլը ձեռնարկվել է կորոնավիրուսով վարակման 545 նոր դեպքի եւ մահվան երեք դեպքի հաստատումից հետո:

Պաղեստինում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 51.607-ի: