ԱՄՆ արդարադատության նախարարությունը ՀԴԲ-ի հետ համատեղ գործողությունների ծրագիր է մշակում` նախագահական ընտրությունների օրը հասարակական անկարգությունների դեպքում, գրում է The Washington Post-ը` վկայակոչելով աղբյուրները:

Հրամանատարական կենտրոնի շտաբում մտադիր են պաշտոնատար անձանց տեղակայել` գործողությունների համակարգման համար, եթե բողոքի ցույցեր կամ ընտրությունների հետ կապված այլ խնդիրներ լինեն:

Քաղաքացիական իրավունքների եւ ազգային անվտանգության ոլորտի պաշտոնատար անձինք վերահսկելու են խոշոր միջադեպերը քվեարկության ընթացքում: Նրանք նաեւ վերահսկելու են ընտրակեղծիքների կամ ընտրողների ահաբեկման դեպքերի մասին հաղորդումները: Նրանց աշխատանքը կներառի նաեւ ԱՄՆ-ի ընտրական գործընթացին սպառնացող հնարավոր կիբեր սպառնալիքների գնահատումը:

Ինչպես պատմել է ՀԴԲ ներկայացուցիչը, նախկինում ընտրություններին նույն կերպ էին պատրաստվում` մտածելով բռնության հնարավոր դեպքերի մասին: Սակայն 2020 թվականին համավարակի պատճառով այս հարցն ավելի ակտիվ է քննարկվում: Բանն այն է, որ մայիսի վերջին ԱՄՆ-ում զանգվածային բողոքներ եւ անկարգություններ սկսվեցին: Հետախուզական գործակալությունները բազմաթից հավանական սցենարներ հաշվի կառնեն, փոխանցում է ՄԿ-ն: