ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստանին մեղադրել է բնական ռեսուրսների անպատասխանատու շահագործման եւ համաշխարհային տնտեսությանը սպառնացող վտանգների մեջ:

«Չինաստանը անպատասխանատու կերպով շահագործում է բնական ռեսուրսները` սպառնալով համաշխարհային տնտեսությանը եւ համաշխարհային շրջակա միջավայրին: Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությունը հնացած կանոնակարգերի քողի տակ դանդաղեցնում է բարեփոխումները բնապահպանական ոլորտում»,- գրել է նա Twitter-ում:

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ Չինաստանի` որպես  2006 թվականից ի վեր ջերմոցային գազերի աշխարհում ամենամեծ էմիտենտի արտանետումները կազմում են համաշխարհային արտանետումների շուրջ մեկ երրորդը` վատթարացնելով շրջակա միջավայրի վիճակն իր քաղաքացիների եւ բոլոր պետությունների համար, մինչդեռ ԱՄՆ արտանետումները 2005-2019 թվականներին նվազել են 15 տոկոսով»:

«Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության անխոհեմ քաղաքականությունը եւ բնապահպան ակտիվիստների անխնա ճնշումը բնապահպանական աղետների են հանգեցրել Չինաստանում: Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության տնտեսական զարգացման մոդելը»,- գրել է Մայք Պոմպեոն: