ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոնում իր ինքնազգացողության ու բուժման ընթացքի մասին:

Նա գովել է Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոնը, որտեղ ինքը բուժվում է, եւ ասել է, որ կենտրոնի բժիշկների եւ բուժքույրերի, ինչպես նաեւ այլ հաստատությունների մասնագետների շնորհիվ իրեն լավ է զգում:

«Վերջին վեց ամիսների ընթացքում հսկայական առաջընթաց է գրանցվել այս ժանտախտի դեմ պայքարում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահը: