ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կհեռանա Ճապոնիայից կիրակի եւ չի ուղեւորվի Մոնղոլիա ու Հարավային Կորեա, ինչպես նախատեսվում էր ավելի վաղ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս եւ նա հոսպիտալացվել է, հայտարարել է ԱՄՆ Պետդեպը, հաղորդում է Reuters-ը:

Ի սկզբանե պլանավորվել էր, որ Մայք Պոմպեոն կայցելի բոլոր երեք երկրները հոկտեմբերի 4-8-ը: Նա կհեռանա Տոկիոյից կիրակի, սակայն կվերադառնա Վաշինգտոն հոկտեմբերի 6-ին ճապոնիացի գործընկերների հետ խորհրդակցություններից եւ Հնդկաստանի ու Ավստրալիայի ԱԳ նախարարների հետ առավել լայն ձեւաչափով հանդիպմանը մասնակցելուց հետո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նա եւ առաջին տիկին Մելանի Թրամփը վարակվել են կորոնավիրուսով: Ավելի ուշ ԱՄՆ նախագահը տեղափոխվել է Ուոլթեր Թիռի անան ռազմաբժշկական կենտրոն հետագա բուժումը ստանալու համար: