Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորցրել է վերահսկողությունը կորոնավիրուսի դեմ պայքարում եւ չի տիրապետում COVID-19 հաղթահարելու հստակ ռազմավարության, հայտարարել է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Ստարմերը, գրում է The Guardian-ը:

Քաղաքական գործիչը մեղադրել է վարչապետին «սերիական ոչ կոմպետենտության մեջ» եւ հայտարարել, որ բրիտանացի ժողովուրդը լքված է, զայրացած եւ մոլորված քաղաքականության պատճառով, որը փոխվում է գրեթե յուրաքանչյուր շաբաթ, մինչդեռ մահացությունն ու կորոնավիրուսով վարակման մակարդակը հասնում է տագնապալի ցուցանիշների:

Observer-ին տված բացառիկ հարցազրույցում լեյբորիսնական կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Ջոնսոնը մշակի նոր ճանապարհային քարտեզ մի քանի օրում ճգնաժամի դեմ պայքարելու համար, որպեսզի հանգստացնի ավելի քան երբեւէ մտահոգված բրիտանացիներին:

«Ես կարծում եմ, որ նրանք կորցրել են վերահսկողությունը վիրուսի նկատմամբ: Եւ ես չեմ ցանկանում տեսնել մահացության մակարդակի աճ: Ոչ մեկը չի ցանկանում դա, այդ թվում՝ կառավորությունը: Ես չեմ կասկածում դրանում: Սակայն դա սերիական ոչ կոմպետենություն է: Եւ թեստավորման, հայտնաբերման եւ մեկուսացման համակարգը մնացել է մարտի սկզբում, քանի որ նրանք ասել են, որ չունեն այդպիսի հնարավորություն: Նրանցից պահանջվել են ամիսներ, որպեսզի գոնե վերադառնան համակարգը ստեղծելու փորձերին: Եւ նրանք չունեն արդյունավետորեն աշխատող համակարգ»,-ասել է Ստարմերը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ տեղի ունեցածի մեջ մեղավոր է իշխանության վերնախավի պառակտումը: Նա նշել է, որ տեղական իշխանությունները պետք է ավելի շատ ներգրավվեն կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում, եւ նրանք պետք է ավելի շատ վստահեն:

Ինքը՝ Ստարմերն, ավելի վաղ առաջարկել էր Պահպանողական կուսակցությանը սեփական ծրագիրը, որը ներառում է կորոնավիրուսի դեմ պայքարի չափորոշիչների ներառում Գերմանիայի օրինակով, քաղաքացիների համար տեղեկատվությունը փոխանակելու բարելավում եւ այլն: