ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկացիներին իր հիվանդանոցային պալատից, որ կորոնավիրուսից բուժման առաջիկա մի քանի օրերը կդառնան «իսկական փորձություն» Սպիտակ տան ներկայացուցիչների՝ իր վիճակի մասին մի շարք իրարամերժ հայտարարություններից հետո, որոնք առաջացրել են մտահոգություն իր առողջական վիճակի մասին, հաղորդում է Reuters-ը:
Նախագահի թվիթերյան միկրոբլոգում հրապարակված 4-րոպեանոց տեսանյութում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ինքնազգացողությունը շատ ավելի լավ է:
«Առաջիկա մի քանի օրը, կարծում եմ, կդառնա իսկական փորձություն, այնպես որ կտեսնենք՝ ինչ տեղի կունենա այդ օրերի ընթացքում»,-ասել է Դոնալդ Թրամփը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանի Թրամփը վարակվել են կորոնավիրուսով: Այժմ ԱՄՆ նախագահը բուժվում է Ուոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական կենտրոնում:
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 3, 2020





























