Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը Fox News հեռուստաալիքի եթերում հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիճակը վատացել է ուրբաթ կորոնավիրուս ախտորոշելուց հետո:

«Երեկ մենք իսկապես մտահոգված էինք: Նա ջերմում էր եւ նրա արյան մեջ կտրուկ անկել էր թթվածնի մակարդակը»,-հաղորդել է նա շաբաթ հարցազրույցի ժամանակ:

Մեդոուզի խոսքով՝ ներկայում Թրամփի ինքնազգացողությունն անհավանականորեն լավացել է. նա այլեւս չի ջերմում, իսկ արյան մեջ թթվածնի մակարդակը նորմավորվել է:

«Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված ընթացիկ արդյունքների կապակցությամբ»,-նշել է նա՝ հավելելով, որ բժիշկների կարծիքով՝ նախագահը դեռեւս անվտանգության մեջ չի լինի առաջիկա երկու օրվա ընթացքում: