Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ստացել է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հայտնաբերման թեստի կրկնակի բացասական արդյունք։
«Բայդենն այսօր անցել է COVID-19-ի ՊՇՌ թեստավորում, ինֆեկցիա չի հայտնաբերվել»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերել է քաղաքական գործչի շտաբի հայտարարությունը։
Բայդենի կորոնավիրուսի ախտորոշման առաջին թեստի արդյունքը բացասական էր եղել։





























