Բրիտանական Թագավորական ռազմաօդային ուժերը սովորել են արգելափակել ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենթահրթիռային համալիրի աշխատանքը դրանց տեղակայման երեք շրջաններում։ Այս մասին հայտնում է ամերիկյան National Interest պարբերականը։

NI-ի տեղեկություններով՝ համացանցում տեղեկություն է հայտնվել RAF-ի եւ Թագավորական նավատորմի (RN) պարեկների ընդլայնման մասին Ռուսաստանի սահմաններից եւ այն գոտիներից ոչ հեռու, որտեղ վերջերս տեղակայվել են Ս-400-ի նոր դիվիզիաներ։

Պարբերականը նշում է, որ բրիտանացի զինվորականները սքանավորել են պաշտպանական հաճախությունները, որ օդանավերին օգնեն որոշել ռուսական ԶՀՀ-ի խոցելիությունները։

Եթե տեղեկությունները հավաստի են, ապա այնպիսի անտեսանելի ինքնաթիռները, ինչպես F-22 Raptor-ը կամ F-35 Lightning II Joint Strike Fighter-ը, կկարողանան մոտենալ Ռուսաստանի օդային սահմանին ավելի մոտ հեռավորությամբ՝ չհայտնաբերվելով Ս-400 հզոր ռադարով։

Հաղորդվում է նաեւ, որ թագավորության զինվորականներն ուսումնասիրում են IADS-ի (ՀՕՊ միացյալ համակարգ) «անցքերը», եւ որ Ռուսաստանը հիմա, հավանաբար, ստիպված կլինի փակել իր ՀՕՊ համակարգի թույլ տեղերը, փոխանցում է Gazeta-ն։