Դպրոցներում ու մարզակառույցներում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը իրականացնում է հակադոպինգային ծրագիր: Այդ ծրագրի շրջանակներում, Գյումրիի 7-րդ դպրոցի նիստերի դահլիճում անցկացվել է սեմինար- քննարկում մարզասերների, մարզադպրոցների տնօրենների ու ոլորտի այլ մասնագետների մասնակցությամբ` «սպորտում դոպինգի դեմ կանխարգելման» թեմայով:
Սկզբում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասնագետ Սամվել Վարդանյանը` նշելով, որ Հայաստանը 2009-ից հանդիսանում է միջազգային պայմանագրի կողմ, որը պարտավորություն է կրում հակադոպինգային պահանջների կատարման հարցում:
«Այդ ծրագրի շրջանակներում նկարահանվել է փաստավավերագրական ֆիլմ, որը կոնկրետ փաստերի ու կոնկրետ մարդկանց մասին է պատմում եւ ներկայացնում դոպինգի կործանարար հետեւանքները սպորտում:Դուք պետք է լինեք այդ քարոզչության իրականացնողները Շիրակի մարզում»,-դիմելով մասնակիցներին` ասել է Սամվել Վարդանյանը:
Ֆիլմի դիտումից հետո մասնակիցները քննարկում են անցկացրել «Դոպինգի կործանարար հետեւանքները սպորտում» թեմայով:




























