Ոսկու գինը տատանվում է մոտ 1900 դոլարի միջեւ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առողջության մասին նորությունների սպասումով, ով վարակվել է կորոնավիրուսով նախագահական ընտրությունների նախաշեմին: Այս մասին վկայում են առեւտրի տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը: 

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,52%-ով կամ 9,9 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1897,7 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը էժանացել է 0,29%-ով՝ մեկ ունցիայի դիմաց մինչեւ 23,96 դոլար:

Թրեյդերների ուշադրությունը կենտրոնացած է Թրամփի առողջության վրա: Այդ նորությունը հանգեցրել է թրեյդերների հեռացմանը ռիսկից: Արդյունքում ֆոնդային շուկաները նվազել են, նավթը էժանացել է, իսկ իենն ամրապնդվել է դոլարի նկատմամբ:

Ոսկու արժեքը փոքր-ինչ աճել է Թրամփի հիվանդության մասին հիվանդություններից հետո, սակայն այս պահին վերադարձել է նախկին մակարդակին՝ 1900 դոլարից փոքր-ինչ ցածր:

ԱՄՆ նախագահի առողջական վիճակն անորոշ է մնում: Բժիշկները հայտնում են Թրամփի մոտ բարձր ջերմության եւ այն մասին, որ նրան թթվածին են տվել: Միեւնույն ժամանակ, նրանք հայտնում են, որ նրա վիճակը լավ է, եւ նախագահին կարող են դուրս գրել արդեն երկուշաբթի: