Եվրախորհրդարանի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ինքնամեկուսանում է մարդու հետ շփումից հետո, ում մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա էր հայտնաբերվել։ Նա այս մասին հայտնել է իր Twitter-յան էջում։

Նրա խոսքով՝ այդ մարդու հետ շփվել է երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, նրա մոտ COVID-19-ը հայտնաբերվել է կիրակի՝ հոկտեմբերի 4-ին։

«Ուստի, գործող կանոների համաձայն, ես կմեկուսանամ մինչեւ վաղը (հոկտեմբերի 6-ի) առավոտ»,- նշել է քաղաքական գործիչը։

Նա հավելել է, որ հոկտեմբերի 1-ին կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, արդյունքը բացական էր։ Երկուշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, կրկին անալիզ կհանձնի։