Նախանշանները, որ Թուրքիան ակտիվացրել է իր Ս-400 ռադարները հունական F-16 կործանիչների հայտնաբերման համար, մտահոգիչ են: Եվ հենց դա է դարձել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ սեպտեմբերի 12-ին Կիպրոս եւ սեպտեմբերի 27-29-ին Հունաստան այցերի պատճառը, գրում է Kathimineri թերթը:

Այցերը ցույց են տալիս, որ Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի գնումը մտահոգում է Վաշինգտոնին, որը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել համակարգի ակտիվացման դեպքում: Թուրքական ընդդիմադիր ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Անկարան մտադիր է Ս-400 համակարգեր փորձարկել Սեւ ծովում Սինոպից ոչ հեռու:

Անկախ որոշումից, որն ԱՆկարան կկիրառի իր հակաօդային պաշտպանության նկատմամբ, Պոմպեոյի եռօրյա այցը գնահատվել է որպես չափազանց կարեւոր: