Միացյալ Նահանգները «լիովին պատրաստ» է ցանկացած գործողության, որը կարող են ձեռնարկել «չարամիտները», մինչ նախագահ Դոնալդ Թրամփը հիվանդանոցում է՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է Fox News-ը:

«Մենք գիտենք, որ չարագործներ կան ամբողջ աշխարհում»,- ասել է նա Տոկիո մեկնելուց առաջ։ «ԱՄՆ-ը լիովին պատրաստ է, ինչպես նաեւ՝ Պետդեպարտամենտն ու մեր դիվանագետները»,- հավելել է նա:

Նրա խոսքով, ինքը «բավական երկար» զրուցել է Թրամփի հետ, ով Ուոլթեր Ռիդի ազգային ռազմաբժշկական կենտրոնում բուժում է անցնում COVID-19-ով, որպեսզի նա տեղյակ լինի համաշխարհային իրադարձություններին: Պոմպեոն նշել է, որ զրույցի ընթացքում Թրամփը «գերազանց տրամադրություն» է ունեցել: «Մենք հոգ տարանք, որ նախագահը տեղյակ լինի աշխարհի բոլոր իրադարձություններին»: