ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Զոզեֆ Բայդենը զղջում է, որ սեպտեմբերին ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում հեռուստաբանավեճերի առաջին փուլում հանրապետական ​​Դոնալդ Թրամփին ծաղրածու է անվանել: Նա նման խոստովանություն է արել երկուշաբթի օրը` պատասխանելով NBC-ի կողմից կազմակերպած հավանական ընտրողների հետ վիրտուալ հանդիպման ժամանակ հարցերին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես պետք է ասեի, որ նա խեղկատակություն է` ծաղրածու անվանելու փոխարեն»,- ասել է դեմոկրատը: Նա ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ:

«Ես փորձում էի հասկանալ, թե ինչպես ստիպել նրան բանավեճի ընթացքում իրեն հարգալից պահել, հարգալից` վարողի նկատմամբ եւ խոսելու հնարավորություն տա բոլորիս: Պարզ էր միայն, որ նա ոչ մի հարցի ըստ էության չպատասխանեց: Նա չէր պատրաստվում խոսել ըստ էության»,- պնդում է Բայդենը: Նա հիշեցրել է, որ մրցակիցը 158 անգամ ընդհատել է իրեն եւ վարող Քրիս Ուոլեսին:

Նախագահական քարոզարշավի առաջին փուլը տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ին Քլիվլենդում: Բանավեճի մեկնարկից 10 րոպե անց մրցակիցներն անցել էին անձերին: Բայդենը Թրամփին մեկ խորհուրդ էր տալիս «լռել», ապա ծաղրելով հորդորում էր նրան շարունակել «հաչալ», զրուցակցին ծաղրածու եւ ստախոս անվանում: Ի պատասխան` Սպիտակ տան ղեկավարը կասկածի տակ դրեց ԱՄՆ նախկին փոխնախագահի մտավոր ունակությունները եւ կարծիք հայտնեց, որ նա, գրեթե կես դար լինելով քաղաքականության մեջ, ոչ մի օգտակար բան չի արել իր համաքաղաքացիների համար:

Թրամփը, չնայած կորոնավիրուսով վարակմանը, նախատեսում է մասնակցել Բայդենի հետ հեռուստաբանավեճի երկրորդ փուլին: Այս մասին երկուշաբթի օրը CNN-ին հայտնել է գործող նախագահի նախընտրական շտաբի մամուլի քարտուղարը: