Ղրղզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել հոկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

«Քվեարկության ընթացքում եւ նախընտրական շրջանում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների կապակցությամբ ԿԸՀ անդամների նիստին որոշում կայացվեց ընտրություններն անվավեր ճանաչել»,- հայտնել է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

ԿԸՀ անդամ Գյուլնարա Զուրաբաեւան հայտարարել է, որ քննարկվել է նաեւ մարմնի ինքնալուծարման հարցը:

«Կարծում եմ, որ այս ընտրարշավով մենք վարկաբեկեցինք մեզ, եւ ուստի այս դեպքում լավագույն եւ ճիշտ որոշումը կլինի իրավասությունները վաղաժամկետ վայր դնելու որոշումը»,- մեջբերում է նրա խոսքերը 24.kg լրատվական գործակալությունը: