Դատարանը փոխարինել է Ղրղըզստանի նախկին նախագահ Աթամբաեւի խափանման միջոցը տնային Ղրղըզստանի մայրաքաղաքի Պերվոմայսկի շրջանային դատարանը փոխել է նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը փոխարինելով տնային կալանքով: Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարեւը:
«Դատարանը փոխել է Աթամբաեւի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը փոխարինելով տնային կալանքով»,- ասել է նա:
Նրա խոսքով` դատարանը նման որոշում է կայացրել 2019-ի օգոստոսի 7-8-ը Չուի շրջանի Կոյ-Տաշ գյուղում զանգվածային անկարգությունների գործով բոլոր կասկածյալների վերաբերյալ:
2011-ից 2017 թվականներին Ղրղզստանը ղեկավարած Աթամբաեւը ձերբակալվել էր 2019 թվականի օգոստոսի 8-ին Չուի շրջանի Կոյ-Տաշ գյուղում գտնվող իր նստավայրում` գրեթե մեկ օր տեւած հատուկ օպերացիայի արդյունքում: Օպերացիայի ընթացքում հատուկ ջոկատայինների զինծառայող էր սպանվել: Դիմակայության ընթացքում ավելի քան հարյուր մարդ էր դիմել բժշկական օգնության, այդ թվում` ոստիկանության աշխատակիցներ,:





























