Ղրղզստանում ցուցարարները ոսկու արդյունահանման մի քանի ձեռնարկություն են գրավել: Այս մասին երեքշաբթի հայտնել է 24.kg գործակալությունը` վկայակոչելով ընկերությունների ներկայացուցիչներին:
Ըստ գործակալության` Ջերույ հանքավայրում, որտեղ ավելի վաղ կողմնակի անձանց` արտադրության տարածք ներթափանցելուց հետո աշխատանքները դադարեցվել էին, անհայտ անձինք կողոպտել են պահեստը եւ հրկիզել ոսկու արդյունահանման գործարանը: Տեղի բնակիչները ներխուժել են Ջամգիրի հանքավայր: Տեղեկություններ են հաղորդվում անկարգությունների մասին Թերեքսայ եւ Կիչի-Չաարաթ հանքավայրերում:
Ոսկու արտահանումը կազմում է Ղրղըզստանի ապրանքաշրջանառության հիմնական մասը:





























