ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բուժող բժիշկը Սպիտակ տուն է ուղարկել ամերիկացի առաջնորդի առողջության վերաբերյալ հերթական զեկույցը՝ հայտնելով, որ նրա մարմնում հայտնաբերվել են կորոնավիրուսի հակամարմիններ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Նախագահն այսօր առավոտյան ասաց, որ իրեն լավ է զգում»,- գրել է դոկտոր Շոն Քոնլին,- Հետազոտության արդյունքները եւ կենսագործունեության ցուցանիշները, ներառյալ թթվածնով հագեցվածությունը եւ շնչառական ռիթմը, դեռ նորմալ եւ կայուն են: Վերջին 4 օրվա ընթացքում նա ջերմություն չի ունեցել եւ մեկ օր է՝ ախտանիշներ չկան: Հոսպիտալացման պահից նա թթվածնի լրացուցիչ մատակարարման կարիք չի ունեցել»:
Դոնալդ Թրամփը, ում մոտ անցյալ շաբաթ կորոնավիրուս էր ախտորոշվել, մի քանի օր անցկացրել է Մերիլենդ նահանգի Ուոլթեր Ռիդի ազգային բժշկական հիվանդանոցում, իսկ հոկտեմբերի 5-ին վերադարձել է Սպիտակ տուն:





























