Կատարը F-35 կործանիչներ գնելու պաշտոնական հայտ է ուղարկել ԱՄՆ-ին՝ այն գործարքի շրջանակներում, որի կատարումը կարող է վատթարացնել ԱՄՆ-ի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի հետ:

Ինչպես հայտնում է Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներին, Lockheed Martin Co ինքնաթիռների գնման հայտը ուղարկվել է վերջին շաբաթներին:

Փորձելով տարածաշրջանում դիմակայել Իրանին՝ ԱՄՆ-ը օգնում է զինել դաշնակիցներին, այդ թվում՝ Կատարին, որտեղ գտնվում է ԱՄՆ ամենամեծ ռազմաբազան:

Հայտը հետեւել է ԱՄՆ-ի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների օգոստոսի գործարքին, որով Վաշինգտոնը համաձայնել է դիտարկել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման համաձայնագրի լրացուցիչ գործարքի շրջանակներում F-35-եր գնելու թույլտվություն տրամադրելը:

Իսրայելը կտրականապես դեմ է արտահայտվել ԱՄԷ-ին կործանիչներ վաճառելուն եւ, ամենայն հավանականությամբ, կդիմադրի նաեւ Կատարի հետ գործարքին՝ վախենալով, որ դա կարող է խարխլել իր ռազմական առավելությունը Մերձավոր Արեւելքում: