Ադրբեջանական ընդդիմության հերթական հանրահավաքը կայանալու է հունիսի 12-ին կամ 19-ին: Նման որոշում է կայացվել մայիսի 24-ին` «Մուսավաթ» կուսակցության կենտրոնակայանում, հաղորդում է «Contact.az»-ը:
Ընդդիմության նախորդ երկու ակցիաները` մարտի 12-ին եւ ապրիլի 2-ին կանխվել էր իրավապահների կողմից, բայց ընդդիմությունը հայտնել էր, որ ակցիաները հաջողվել են:
Ակցիան ցրելու ժամանակ ոստիկանները մինչեւ 200 մարդու են ձերբակալել:
Վերջին տարիներին միջազգային հանրությունն ավելի է քննադատում Ադրբեջանի իշխանություններին ժողովրդավարական ազատությունները ճնշելու համար:



























