Պղնձի գները նախօրեի աճից հետո անկում են գրանցել, ընդ որում, սակարկությունների ծավալները մնում են ցածր, քանի որ պղնձի խոշոր սպառող Չինաստանի բորսաները դեռսեւ փակ են մնում: Այս մասին վկայում են առեւտրային հարթակների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:
Comex բորսայում դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,32 տոկոսով եւ կազմել մեկ ֆունտի դիմաց 3,0202 դոլար: Չորեքշաբթի արժեքն աճել է 2,3 տոկոսով:
Լոնդոնի մետաղի բորսայում նախօրեի սակարկությունների արդյունքում եռամսյա կտրվածքով պղնձի մատակարարումների մեկ տոննայի գինն աճել է 2,28 տոկոսով եւ կազմել 6679 դոլար, ալյումինի մեկ տոննան թանկացել է 1,05 տոկոսով եւ կազմել 1783,5 դոլար, իսկ ցինկն էժանացել է 0,25 տոկոսով եւ կազմել 2357 դոլար:




























