Ստամբուլի ոստիկանության կողմից ձերբակալված PKK-ի զինյալի մոտից հայտնաբերվել է թուրք պաշտոնյաների անուններ, որոնք պետք է սպանվեն հունիսի 15-ից հետո։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Aksam-ը, Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել են 21-ամյա Ռ. Ք.-ին, ով ոստիկանության հետ երկար զրույցներից հետո ասել է, որ ցանկանում է օգտվել զղջման իրավունքից՝ պատմելով PKK-ի կողմից հունիսի 15-ից հետո կազմակերպվելիք թուրք պաշտոնյաների մահափորձերի մասին։

Ռ.Ք.-ն նշել է, թե KCK-ն (Քուրդիստանի հասարակությունների միությունը hամարվում է PKK-ի գաղտնի քաղաքացիական կառույց) ընտրություններից հետո մահափորձերի սենսացիոն ցուցակ է կազմել, որի մեջ ընդգրկել է KCK-ի դատավարության մտքի հեղինակներ Օնդեր Այթաչին, Էմրե Ուսլուին, ինչպես նաեւ Դիարբեքիրի ոստիկանապետ Մուսթաֆա Սաղլամին, փոխոստիկանապետ Սամիհ Թեյմուրին ու այլոց։

Ռ.Ք.-ն նշել է, թե իրեն 300 դոլար են տվել եւ հանձնարարել տեղեկություններ հավաքել հիշյալ պաշտոնյաների վերաբերյալ, մինչ հետագա հանձնարականները։

Նշենք, որ Թուրքիայում հունիս 12-ին խորհրդարանական ընտրություններն են, իսկ հունիսի 15-ին լրանում է PKK-ի հայտարարած զինադադարի ժամկետը։