Մոսկվայում ձերբակալել, ապա բաց են թողել մի կնոջ, ով մեղսակից է իր տան վարձակալների դստեր մահվանը:

Քննության տվյալներով, ողբերգությունը տեղի է ունեցել այլատյացության հողի վրա: Տաջիկստանի 37-ամյա քաղաքացին եւ նրա մոլդավուհի կինը Մոսկվա էին ժամանել երկու երեխաների հետ` աշխատելու:

Նրանք բնակարան էին վարձել Սվետլանա անունով մի կնոջից: Հարեւանների խոսքով, կինը միշտ ագրեսիվ է տրամադրված եղել ժամանածների նկատմամբ, թեպետ ապրել է նրանց փողերով:

Մայիսի 23-ին ամուսինն ու կինը գնացել են աշխատանքի, իսկ տանը մնացել են 5-ամյա Յանան եւ նրա 7-ամյա եղբայրը: Ժամը 18-ի սահմաններում տանտիրուհին բախել է դուռն ու գոռգոռացել, թե իրեն բանվարձն է հարկավոր: Ըստ հարեւանների` նա եղել է հարբած վիճակում: Փոքրիկ Յանան այնպես է վախեցել, որ վազել է պատշգամբ եւ ցած նետվել: Աղջիկը մահացել է ստացած վնասվածքներից:

Հատկանշական է, որ հանգամանքների պարզումից հետո կնոջն ազատ են արձակել: