Իսրայելն ու Հորդանանը համաձայնության են եկել 2 երկրների օդային տարածքով թռիչքները թույլատրելու շուրջ, հաղորդում է JPost-ը:

Համաձայնագիրը զգալիորեն կկրճատի Իսրայելից Պարսից ծոց եւ Արեւելյան Ասիա թռիչքների տեւողությունը, ինչպես նաեւ ժամանակը, որն անհրաժշետ է երկրների միջեւ թռիչքների համար:

Դա նաեւ թույլ է կտա ԱՄԷ-ին եւ Բահրեյնին, որոնք վերջերս Իսրայելի հետ կարգավորման մասին համաձայնագիր են կնքել, թռիչքներ իրականացնել Իրսայի օդային տարածքով:

Համաձայնագրի կնքման գործում կարևոր դեր է խաղացել Եվրահսկողությունը՝ աէրոնավիգացիայի անվտանգության հարցով եվրոպական կազմակերպությունը: