Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ինքնագրի ձեւով Մադրիդի տարածաշրջանային կառավարության ղեկավար Իսաբել Դիաս Այյուսոյին հայտնել է կորոնավիրուսի տարածման հետ կապված ավելի կոշտ միջոցներ մտցնելու անհրաժեշտության մասին, հաղորդում է Ինտերֆաքսը:
Այյուսոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ Սանչեսն ասել է, որ կամ տարածաշրջանը կընդունի այդ միջոցները, կամ էլ կենտրոնական կառավարությունն իր տարածքում ԱԴ ռեժիմ կմտցնի:
Այդ թեման կքննարկվի այսօր Իսպանիայի կառավարության արտահերթ նիստում:
Սահմանափակող միջոցներն անդրադարձել են մոտ 4,8 մլն մարդու վրա:
Արգելվել է փողոց դուրս գալ առանց անհրաժեշտության, միայն աշխատանքի, ուսման կամ բժշկական նպատակով կամ էլ այլ անհետաձգելի պատճառով: Էական սահմանափակումներ են մտցվել նաեւ խանութների, հյուրանոցների, հասարակական սննդի օբյեկտների աշխատանքի նկատմամբ:





























