Հնդկաստանի ՀՆԱ-ն 2020-2021 ֆինանսական տարում կնվազի 9.5 տոկոսով, ապրիլ-հունիս ամիսների տնտեսական անկումն «արդեն անցյալում է», ասված է Հնդկաստանի Պահուստային բանկի զեկույցում, փոխանցում է Prime-ը:

«Ակնկալվում է, որ 2020-2021թվականների ՀՆԱ-ի իրական աճը բացասական կլինի` -9.5 տոկոսի մակարդակում, մինչդեռ ռիսկերը նվազելու միտում ունեն. երկրորդ եռամսյակում` -9.8 տոկոս, երրորդ եռամսյակում`  -5.6 տոկոս, չորրորդ եռամսյակում` 0.5 տոկոս»,- նշվում է զեկույցում:

Նշենք, որ ԱՄՆ-ից հետո կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է: Վերջին տվյալների համաձայն` երկրում դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 6.9 միլիոնը: Ընդ որում, առողջացել է 5.9 միլիոն մարդ, բուժում է անցնում մոտ 893 հազար մարդ, ավելի քան 106 հազար մարդ մահացել է: