Առեւտրային պատերազմները, տարբեր երկրների իշխանությունների միմյանց դեմ ուղղված այլ պաշտպանողական միջոցների հետ մեկտեղ, համաշխարհային տնտեսությանը 10 տրիլիոն դոլար են արժեցել, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Boston Consulting Group-ի` HSBC ներդրումային բանկի հետ համատեղ ներկայացված վերլուծական տվյալները, ճիշտ նույնքանով մինչեւ 2025 թվականը կկրճատվի համաշխարհային ՀՆԱ-ն:

Հիմնական գործոնը, որն ազդում են դրա վրա, ներմուծման անկումն է:

Համաշխարհային տնտեսությունն առաջիկա հինգ տարիներին կկանգնի բազմատրիլիոն կորուստների առջեւ, եթե տարբեր երկրներ չհրաժարվեն մաքսատուրքերից եւ այլ խոչընդոտներից, որոնք խոչընդոտում են միջազգային առեւտուրը: Պետությունների կառավարությունները նման միջոցներով ցանկանում են պաշտպանել տեղական արտադրողներին ներքին շուկայում, սակայն դա վնաս է պատճառում աշխարհին, նշում են վերլուծաբանները:

Այս առանց այդ էլ ծանր իրավիճակը բարդացնում է նոր կորոնավիրուսի համավարակի պատճառած շարունակվող ճգնաժամը: