Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ 2020 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել ՄԱԿ ՊՀԾ-ին:
«Ցանկանում եմ ի սրտե շնորհավորել ՊՀԾ-ին խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ: Եթե ինչ-որ կազմակերպություն արժանի է այդ մրցանակին, ապա դա ՊՀԾ-ն է: Այդ պատճառով ի սրտե շնորհավորում եմ»,-հայտարարել է Մերկելը:





























