Շուրջ 40 անհայտ անձինք, որոնք զինված էին մետաղյա ձողերով ու պայթուցիկ նյութերով, այս գիշեր փորձել են գրոհել ոստիկանության բաժանմունքը Փարիզի մերձակայքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

«Անցած գիշեր կատաղի հարձակում է տեղի ունեցել ոստիկանության բաժանմունքի վրա Շամպինյիում պայթուցիկի եւ հրազենի կիրառմամբ: Ոստիկանների շրջանում վիրավորներ չկան»,-հաղորդվում է Փարիզում ոստիկանության շտաբի թվիթերյան միկրոբլոգում:

Նշվում է, որ Շանպինյի սյուր Մարն համայնքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, գտնվում է Փարիզից ընդամենը 15 կմ հեռավորության վրա:

Զինված անձինք փորձել են ներխուժել ոստիկանւթյան բաժանմունք, սակայն նրանց դա չի հաջողվել: